Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Մելիք-Բաղդասարովին նշանակել է Վենեսուելայում ՌԴ–ի արտակարգ և լիազոր դեսպան: Հրամանագիրը հրապարակված է իրավական տեղեկատվության ռուսական ինտերնետային պորտալում:
«Սերգեյ Միքայելի Մելիք-Բաղդասարովին նշանակել Վենեսուելայի Բոլիվարական Հանրապետությունում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան»,–գրված է հրամանագրում։
Պուտինի մեկ այլ հրամանագրով Վլադիմիր Զայոմսկին ազատվել է Վենեսուելայում և համատեղությամբ Հայիթիում և Դոմինիկյան հանրապետությունում ՌԴ դեսպանի պաշտոնից։
Նշենք, որ Մելիք-Բաղդասարովը զբաղեցնում էր ՌԴ ԱԳՆ լատինամերիկյան դեպարտամենտի փոխտնօրենի պաշտոնը։