
Նոր կորոնավիրուսի հարուցած համաճարակի առավելակետը կդիտվի փետրվարի կեսերին կամ վերջին: Այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի Թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը՝ նշելով, որ ապրիլին երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա:
«Առկա մաթեմատիկական մոդելի եւ կառավարության գործող միջոցների համաձայն՝ առավելակետային մեծությունը կլինի փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակում»,- փետրվարի 18-ին նրա խոսքից մեջբերում Է անում Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: «Ապրիլի կողմերը երկրում համաճարակաբանական իրադրությունը կկայունանա»,- ընդգծել Է նա Ուհանում (Հուբեյի նահանգի վարչական կենտրոն՝ հիվանդության տարածման սկզբնական օջախ) աշխատող բժիշկների հետ կայացած հեռուստակամուրջի ժամանակ: