Փարիզի ահաբեկչական գործողությունների գլխավոր կասկածյալը հրաժարվել է խոսել հարցաքննության ժամանակ
Advertisement 1000 x 90

Փարիզի ահաբեկչական գործողությունների գլխավոր կասկածյալը հրաժարվել է խոսել հարցաքննության ժամանակ

2015 թվականի նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում ահաբեկչական գործողությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամը կրկին հրաժարվել է Փարիզում խոսել դատավորների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրները:

Մոտավորապես ժամը 7:00-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին) ավտոշարասյունը, որում Աբդեսլամը գտնվում էր առավելագույն պահպանության ներքո, Ֆլերի-Մերոժի բանտի տարածքից մեկնել է Փարիզի ուղղությամբ:

Ավելի վաղ, մայիս և սեպտեմբեր ամիսներին,Աբդեսլամին արդեն  բերել էին Փարիզ՝ ցուցմունքներ տալու, սակայն այդ ժամանակ էլ է նա օգտագործել լռություն պահպանելու իր իրավունքը և հրաժարվել է խոսել:

Սալահ Աբդեսլամը մարտի 18-ին իրականացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էր Բրյուսելի Մոլենբեկ ներգաղթյալների կոմունայում: Ապրիլի 27-ին Բելգիայից Ֆրանսիա  արտահանձնվելուց հետո Աբդեսլամը Ֆլերի-Մերոժի բանտի (մայրաքաղաքի տարածաշրջան) մենախցում պահվում է շուրջօրյա տեսադիտման  ներքո:

2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք կոորդինացված խմբեր մի շարք հարձակումներ են կատարել Փարիզում և նրա մերձակա Սեն-Դենի արվարձանում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 130 մարդ, ավելի քան 350-ը վիրավորվել են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր