Բոլոր զուգադիպությունները շատ պատահական են, շատ պատահական: Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»… Ռուբեն Մխիթարյան
Advertisement 1000 x 90

Բոլոր զուգադիպությունները շատ պատահական են, շատ պատահական: Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»… Ռուբեն Մխիթարյան

Բոլոր կերպարները հորինված են: Բոլոր զուգադիպությունները շատ պատահական են, շատ պատահական: Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»…

… Նապոլեոնին այլեւս երբեք պարզապես «Նապոլեոն» չէին կոչում։ Պաշտոնական ոճում նրան անդրադառնում էին որպես «Մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոն»-ի, իսկ խոզերը նրա համար բազմապիսի կոչականներ էին հորինում, ինչպես, օրինակ՝ Անասունների Հայր, Մարդկության Սարսափ, Ոչխարների Պահապան, Բադիկների Բարեկամ եւ այլն։ Զռանն արցունքախեղդ էր լինում իր ճառերում, վկայակոչելով Նապոլեոնի իմաստությունը, անսահման բարությունը ու այն խորը սերը, որը նա տածում է բոլոր անասունների եւ մանավանդ այն թշվառների հանդեպ, որոնք դեռ տգիտության ու ստրկացման մեջ են մյուս ֆերմաներում։ Սովորություն էր դարձել Նապոլեոնին փառք տալ ամեն նվաճման ու բախտի բերման համար։ Հաճախ կարելի էր լսել, թե ինչպես հավերից մեկը մյուսին ասում է․ «Շնորհիվ մեր Առաջնորդ ընկեր Նապոլեոնի ղեկավարության, ես այսօր հինգ ձու ածեցի», կամ ինչպես երկու կով ջրավազանի մոտ բացականչում էին․ «Փա՜ռք ընկեր Նապոլեոնին, ինչ համեղ է ջուրը»։ Ֆերմայում տիրող ընդհանուր տրամադրությունը լավ էր արտահայտում «Ընկեր Նապոլեոն» բանաստեղծությունը, որը գրել էր Մինիմուսը․

Ով զրկվածների միա՜կ հենարան,
Ով երջանկության առա՜տ շատրվան,
Բոցավառվո՜ւմ է հոգիս ոնց կերոն,
Երբ ես նայում եմ,— օ՜ լափի արքա,—
Քո ղեկավարող աչքին հայրական․
Արեւի պես ջերմ ու հավերժական,
Ընկե՛ր Նապոլեոն։

Ով առատաձեռն բաշխողդ վերին
Նրա, ինչ թանկ է քո զավակներին՝
Թավալվելու հարդ ու լափի թափոն․
Ամեն փոքր ու մեծ թռչուն ու գազան
Երջանի՜կ է իր որջում սեփական
Հոգատար աչքի տակ քո հայրական,
Ընկե՛ր Նապոլեոն։

Եթե իմ կինը մի խոճկոր ծներ,—
Թեկուզ գրտնակի չափ էլ նա լիներ—
Որպես օրինակ, իդեալ, էտալոն
Քե՜զ պիտի ընտրեր, ղեկավա՛ր ճարտար,
Քեզ իր առաջին սուրբ երդումը տար
Եվ ճղճղար քո անունն արդար՝
Ընկե՛ր Նապոլեոն։

Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր