Երևանում 56-ամյա տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել. միջազգային սկանդալ ստեղծելու նպատակով պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Երևանում 56-ամյա տղամարդը ահազանգել է ոստիկանություն և հայտնել. միջազգային սկանդալ ստեղծելու նպատակով պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա-ն և հայտնել, որ ինքը պատրաստվում է Երևանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը և ժամանել են վերջինիս տուն։ Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com