2016 թվականի առաջին ինն ամսվա ընթացքում Հայաստանում արադրվել է 29 մլն 238.2 հազար լիտր հանքային ջուր: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն նվազել է 7.6 տոկոսով։
Միևնույն ժամանակ աղբյուրի ջրի արտադրությունն աճել է 0.6 տոկոսով և կազմել 25 մլն 715.9 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը նվազել է 9.2 տոկոսով և կազմել 53 մլն 937.3 հազար լիտր, իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 28.1 տոկոսով և կազմել 8 մլն 976.1 հազար լիտր: