
Պաշտոնական տեղեկատվության համաձայն 2019 թվականին ՀՀ պետական իշխանության մարմիններում պաշտոնատար անձինք եւ այլ աշխատողներ ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգեւավճար: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
«Աղետի գոտի՞, տնակնե՞ր, աղքատությու՞ն․․․ չէ, չենք լսել:
Ընդամենը 1 տարում հնարավոր էր լուծել Գյումրիի, Սպիտակի եւ այլ վայրերում անտուն մարդկանց խնդիրը:
Ընդամենը մեկ տարի պետական համակարգում կարելի էր ապրել մի քիչ զուսպ, ոչ ցածր աշխատավարձով, թեկուզ մի փոքր նեղություն զգալով, բայց տաք բնակարանում եւ օրվա հացին կարոտ չմնալով»: