Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը նոյեմբերի 29-ին սուգ է հայտարարել Կոլումբիայի Մեդելյին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հիշատակին, որի հետևանքով զոհվել են այդ թվում բրազիլական «Շապեկոենսե» թիմի ֆուտբոլիստներ, տեղեկացնում է Բրազիլիայի Globo հեռուստառադիոընկերությանը:
Սուգը հայտարարվել է նոյեմբերի 29-ից՝ երեք օրով:
Բացի դրանից, Տեմերը կարգադրել է ամեն տեսակ աջակցություն ցույց տալ ավիաաղետից զոհված բրազիլացիների հարազատներին: