Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ. vnews.am
Advertisement 1000 x 90

Սեքսի դերը համաշխարհային պատմության մեջ. vnews.am

Մենք բոլորս էլ երբեմն արտաքին իրադրությունները ենթարկում ենք մեր ներքին ցանկություններին ու էմոցիոնալ վիճակին: Մեծանուն մարդիկ էլ այս հարցում բացառություն չեն: Նրանք նույնպես երբեմն թուլություն են դրսևորում ու ենթարկվում սեքսուալ ցանկություններին, սակայն, ի տարբերություն հասարակ մահկանացուներիս, նրանք դրա համար պատասխան են տալիս՝ զոհելով իրենց ողջ կարիերան ու փառքը:

Պատմության մեջ գրանցվել են այնպիսի դեպքեր, երբ կառավարող էլիտայի չմտածված քայլերը հանգեցրել են պատմական խոշորագույն իրադարձությունների:

Կլեոպատրան, Հուլիոս Կեսարը և Մարկոս Անտոնիոսը

Եգիպտոսի թագուհին գահակալել է մեր թվարկությունից առաջ առաջին դարում, սակայն նրա գեղեցկության փառքը կենդանի է մինչ օրս: Ոչ մի տղամարդ չէր կարող անտարբեր անցնել այս գեղեցկուհու հմայքի կողքով: Երբ նրա թակարդում հայտնվեց Կեսարը, Կլեոպատրան գտնվում էր աքսորի մեջ: Հռոմեացի զորահրամանատարը փորձում էր ամեն կերպ արժանանալ Կլեոպատրայի համակրանքին և այդ պատճառով ցանկանում էր հարթել գեղեցկուհու և իր եղբոր հարաբերություններն ու Կլեոպատրային վերադարձնել նրա երբեմնի գահը:

Սակայն Կեսարին չհաջողվեց այդ ամենին հասնել խաղաղ ճանապարհով և ամեն ինչ ավարտվեց 2 ժողովուրդների միջև ռազմական գործողություններով: Շուտով Կլեոպատրայի տեսադաշտում հայտնվեց հենց ինքը՝ Մարկոս Անտոնիոսը ու կինը որոշեց իր գայթակղությունները կիրառել նաև նրա հանդեպ: Նրա փորձերը հաջողությամբ պսակվեցին, իսկ այ տեղի բնակչության համար քաղաքացիական պատերազմի առիթ դարձան, որի ընթացքում ճակատագրի հեգնանքով մահացան նաև մեղավորները՝ Կլեոպատրան ու Անտոնիոսը:

Հենրիխ Թյուդոր և Աննա Բոլեյն

Հենրիխ 8-րդ Թյուդորը Անգլիայի թագավորն էր, նա կնամոլի համբավ ուներ ու առանձնանում էր իր դաժան բնավորությամբ: Այսպիսով, երբ թագավորը սկսում է նուրբ զգացմունքներ տածել Աննայի հանդեպ, արդեն ամուսնացած է լինում Եկատերինա Արագոնի հետ: Աննան կտրականապես հրաժարվում է դառնալ Հենրիխի սիրուհին:

Իր սիրելի կնոջը տիրելու համար թագավորը ստիպված էր բաժանվել օրինական կնոջից, ինչին էլ դեմ էր կաթոլիկ եկեղեցին: Հենրիխին հաջողվում է ելք գտնել ստեղծված իրավիճակից, նա ամբողջապես փոխում է օրինագծերը. ըստ նոր օրենքների, թագավորի արտոնություններն ավելի բարձր են դասվում, քան եկեղեցունը:

Արդյունքում Աննայի հետ գիշերներ անցկացնելու ցանկությունը պատճառ է դառնում, որ թագավորությունը խզի իր բոլոր դիվանագիտական կապերը Հռոմի հետ, իսկ Հենրիխը՝ կաթոլիկ եկեղեցու:

Էդուարդ 8-րդ և Ուոլլիս Սիմփսոն

Մեծ Բրիտանիայի թագավորի որդին՝ Էդուարդ 8-րդը, մի օր սիրահարվում է հասարակ մի աղջկա՝ Ուոլլիս Սիմփսոնին: Թագավորական ընտանիքը կատեգորիկ դեմ էր այս միությանը. հենց այս անհարմար պահին թագավորը հեռանում է կյանքից և թագավորությունը կառավարելու բեռն ընկնում է Էդուարդի ուսերին: Նորընծա թագավորն այնքան էր գերված Ուոլիսով, որ հստակ գիտակցում էր՝ առանց նրա ոչ միայն գահակալել, այլև՝ ապրել անգամ չի կարող: Արդյունքում սիրահար պատանին հրաժարվում է գահից և բավարարվում հերցոգի տիտղոսով: Այդուհետ Մեծ Բրիտանիաի գահն անցնում է նրա եղբորը՝ Ջորջ VI-ին:

vnews.am