Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ Աշխարհի առաջնության 12-րդ պարտիան: Ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Կարյակինը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Հիմա շախմատիստներին սպասվում է թայ-բրեյքը:
Աշխարհի առաջնություն
Նյու Յորք, ԱՄՆ
12-րդ պարտիա
Մագնուս – Կարլսեն – Սերգեյ Կարյակին 0:5-0:5
Խաղի հաշիվը: 6:6
Նոյեմբերի 30-ին կանցկացվի թայ-բրեյքը:
4 պարտիա՝ 25 րոպե + 10 վրկ քայլի համար: Եթե հաշիվը հավասար մնա, ապա կխաղացվի 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վրկ քայլի համար և հետ անհրաժեշտության դեպքում ևս 4 բլից խաղ՝ 2 պարտիայից: Եթե 1 պարտիաները հաղթողին չորոշեն, ապա շախմատիստները կխաղան արմագեդոն, որում սպիտակներն ունեն 5 րոպե, իսկ սևերը՝ 4. ոչ-ոքին սևերի օգտին է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը