Մեսսիի հայրը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ
Advertisement 1000 x 90

Մեսսիի հայրը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի մարզական տնօրեն Պատրիկ Կլյուվերտի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ն լրջորեն տրամադրված է ձեռք բերել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Ինչպես հաղորդում է RTL-ը, փարիզյան ակումբի կողմից բանակցությունները վարում է մարզական տնօրեն, «կապտանռնագույնների» նախկին հարձակվող Պարտիկ Կլյուվերտը:

Հոլանդացին բանացություններում հանդես է գալիս որպես միջնորդ՝ 29-ամյա ռմբարկուի շրջապատի հետ: Մասնավորապես, հաղորդվում է, որ Կլյուվերտն արդեն շփվել է Լիոնելի հոր՝ Խորխե Մեսսիի հետ:

Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:

Ընթացիկ մրցաշրջանում Լեո Մեսսին անցկացրել է 10 հանդիպում Իսպանիայի առաջնությունում, խփել է 9 գոլ և կատարել է 3 գոլային փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը