Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բոյկոտել հանրաքվեն, որ ազգը սամոդուռ չդառնա
Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ մասնագետ աշխատես, մեկ էլ առանց որևէ պատճառի, ավելի ճիշտ այն պատճառով որ հենց բարեխիղճ ես, գան ասեն՝ դուրս չես գալիս, քեզ հանում ենք գործից։ 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին, չի ստացվում, անարդարությանը մասնակից են ուզում դարձնել առնվազն 350հազար հոգու։
Այդ «այո»-ի մի հարվածով մարդկանց աշխատանքից հեռացնողները մի պահ պատկերցնեն որ իրենց հետ էլ են նույն ձևով վարվում, մեկ էլ էլ մի օր ասում են՝ վաղվանից այլևս գործի չգաս, ինչի՞հարցնում է, քանի որ դուրս չես գալիս։ էլ չասած որ մի քանի անգամ ծանր կտանեն, հեռացնողը գլխների վրա կդնի էն կոլեգային ով գործի ընդունվելու օրվանից փողը ստացել, չի աշխատել։
Ասում են՝ այս սահմանդրությունը վատն է, քանի որ ստեղծված է հավերժացնելու հանրապետական իշխանությունը, բայց եթե ճիշտ լիներ, ամեն ալիք միացնելուց վարչապետի դերում Փաշինյանը, իսկ ԱԺ նախագահի դերում Միրզոյանը չէին փայլի։ Էլ, ինչ թերություն ունի Սահմանդրությունը, դեռ ոչ մի հոդաբաշխ կարծիք չի եղել, վատն է և վերջ։ Եթե կարծում են, թե թերությունը էն է, որ հանրապետականի փոխարեն հիմա էլ «Իմ քայլի» ձեռքն է խորհդարանը, ապա դա սահմանդրությունից չի, այլ ընտրողներից։
Իսկ Սահմանդրության խախտումով հանրաքվեն ապացուցեց որ Սահմանդրությունը մի քանի կետեր ունի, որոնք ավելի մարդկային են, ավելի իրավական են, քան իշխանության ցանկությունները, որ գործող Սահմանդրությամբ չեն կարող աշխատանքից հեռացնել դատավորներին, միակ ձևը այն խախտելն է։
Ասում են ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ դառնում է հասարակությունը, այդ խոսքը հենց այս հանրաքվեով է արտահայտվում՝ սամոդուռ վարչապետը ամբողջ հասարկությունը դարձնում է սամոդուռ»։
Բոյկոտել հանրաքվեն որ ազգը սամոդուռ չդառնաԲարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ մասնագետ աշխատես, մեկ էլ առանց…
Gepostet von Vahan Ishkhanyan am Mittwoch, 19. Februar 2020