Փետրվարի 15-ին Մոսկվայում որպես հայ ներկայացած տղամարդը «Մաքդոնալդսում» հարձակվել է երիտասարդ զույգի վրա: Համացանցում տեսանյութ է հայտնվել։
Նրանց մոտենալով՝ նախ հարցնում է, թե ինչու են միասին, իսկ հետո պահանջում է, որ աղջիկն իրեն փոխանցի իր հոր հեռախոսահամարը: Հարցին, թե աղջիկը հա՞յ է, վերջինս դրական է պատասխանում: Ենթադրվում է, որ նրա ընկերը ռուս է:
Աղջիկը հրաժարավում է կատարել պահանջը, որից հետո տղամարդը նրա ուղղությամբ բաժակներ է շպրտում:
Իսկ երբ աղջիկն ասում է, որ իր հայրը հայ է, իսկ մայրը՝ ռուս, տղամարդը նրան «աղբ» և «ազգի խայտառակություն» է անվանում:
«Русский Союз»-ը տղամարդուն ներկայացնում է որպես Ադամ Ասկոյան՝ նշելով, որ նա «AspeT» նեոնացիստական խմբավորման առաջնորդն է: