Չորեքշաբթի Իրանի Կում քաղաքում նոր տեսակի կորոնավիրուսից մահացած երկու իրանցիները շփում չեն ունեցել Չինաստանի քաղաքացիների կամ Չինաստանից ժամանած մարդկանց հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Իրանի Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների հարցերով կոմիտեի անդամ Մասուդ Մարդանին: Նշվում է, որ մահացածներն իրանցիներ են, Կումի բնակիչներ։
Նախարարությունը տեղեկություններ չի ստացել երկրի այլ մասերում վարակման դեպքերի մասին։ Ներկայում մասնագետները փորձում են պարզել, թե ինչպես կարող էր վիրուսը փոխանցվել նրանց։