Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ փետրվարի 20-ին և 24-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով:
Փետրվարի 21-23-ը տեղումները կդադարեն: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևանում այսօր ցերեկը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան, ցածրադիրում` անձրևի տեսքով: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +3-ից +5, երեկոյան` +1-ից +3 աստիճան։