Չինաստանը հայ ոստիկաններին չինական ավտոմեքենաներ է նվիրել
Advertisement 1000 x 90

Չինաստանը հայ ոստիկաններին չինական ավտոմեքենաներ է նվիրել

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատունը ՀՀ ոստիկանությանը երկու ավտոմեքենա է նվիրել։ Այս մասին որոշումն այսօր հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։

Ըստ նախագծի` ավտոմեքենաները HYUNDAI և VOLKSWAGEN մակնիշի ավտոբուսներ են, որոնք պետք է օգտագործվեն ոստիկանության ծառայողական գործունեության իրականացման նպատակով:

Որոշման նախագծում ասված է, որ նվիրատվությունն իրականացվում է Չինաստանի դեսպանատան`ՀՀ ոստիկանության հետ համագործակցության և աջակցության շրջանակներում։



Նման նյութեր