«Շուտով կսկսենք մտածել, որ մենք անիծված ենք». Պոլ Պոգբա
Advertisement 1000 x 90

«Շուտով կսկսենք մտածել, որ մենք անիծված ենք». Պոլ Պոգբա

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտան Պոլ Պոգբան արտահայտվել է «Վեսթ Հեմի» հետ խաղից հետո (1:1): Մանկունյանցիներն Անգլիայի առաջնությունում 4-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի խաղացին սեփական հարկի տակ:

«Շուտով կսկսենք մտածել, որ մենք անիծված ենք: Կարևոր չէ, թե ով է մեզ հյուր գալիս՝ «Արսենա՞լը», թե՞ «Վեսթ Հեմը», մենք տիրում ենք նախաձեռնությանը դաշտում, բայց չենք կարողանում հաղթել: Բայց ուշ թե շուտ, մեզ կժպտա հաջողությունը, և մենք կբռնենք նրա պոչից:

pap1

Ես առաջվա նման վստահ եմ թիմի վրա, որովհետև մենք պահեր ունենում ենք: Ամեն ինչ կհարթվի: Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել մանրուքների վրա: Ամեն ինչ նորմալ կլինի»,- ասել է Պոգբան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը