Հայ շախմատիստները մեկնարկեցին Մոսկվայում անցկացվող «Aeroflot open 2020» մրցաշարում:
Մրցաշարի A խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեցին պարտիաները: Շանթ Սարգսյանը հաղթանակ տարավ:
A խմբում մրցող Տիգրան Հարությունյանը Հովիկ Հայրապետյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը գերազանցել են մրցակիցներին: Էլինա Դանիելյանը Դավիթ Գևորգյանը կիսեցին միավորը:
Aeroflot Open 2020-ը կեզրափակվի փետրվարի 27-ին: Մոսկվայում ընթացող մրցաշարի հիմնական խմբում ընդգրկվել է 74 շախմատիստ: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9 տուրով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 140 հազար եվրո: