Մոնրեալի Լա Պրերի արվարձանում առավազն 69 մարդ Է տուժել 200 ավտոմոբիլի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարից (ՃՏՊ) հետեւանքով: Փետրվարի 19-ին այդ մասին հայտնել Է CBC հեռուստաալիքը:
Ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ են հայտնվել, մասնավորապես, ավելի քան 10 բեռնատար, մեկ բենզատար, ինչպես նաեւ երթուղային եւ դպրոցական ավտոբուսներ, որոնցում մարդիկ են եղել: Նախնական գնահատմամբ՝ շուրջ 50 ավտոմոբիլ ենթակա չԷ վերականգնման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: