Հանրահայտ Marca թերթը հարցում է կատարել իր ընթերցողների շրջանում, որպեսզի պարզի նրանց կարծիքն Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում կայանալիք «Բարսելոնայի» և «Ռեալի» միջև խաղի վերաբերյալ: Ֆուտբոլասերները պետք է կարծիք հայտնեին այն մասին, թե այդ գրանտներից որը կհասնի հաղթանակի:
Համաձայն հարցման արդյունքների՝ պարզվել է, որ շատ քչերն են հավատում «կապտանռնագույնների» հաջողությանը: Հարցվածների միայն 14 տոկոսն է հավատում, որ Լուիս Էնրիկեի սաներին կուղեկցի հաջողությունը: Երկրպագուների ևս 23 տոկոսը կարծում է, որ խաղը կավարտվի ոչ-ոքիով: Իսկ 63 տոկոսը վստահ է, որ կհաղթի «Ռեալը»:
Այս թիմերի միջև խաղը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, կատալոնական ակումբի դաշտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը