
«Եկեք շնորհավորենք մեր հայրենակցուհի Կարինե Շիրինյանին։ Նա պատվով ներկայացրեց Հայաստանը` ոսկե մեդալ նվաճելով Շտուտգարտում անցկացված խոհարարության համաշխարհային օլիմպիադայում», – գրված է հաղորդագրության մեջ։
Հեղինակավոր ժյուրիի դատին են ներկայացվել գեղարվեստական կոմպոզիցիաներ` պատրաստված շոկալադե, մաստիկայից, մարցիպանից, պաստիլաժից և աղի խմորից։ Իրենց արվեստում հրուշակագործները տարբեր տեխնիկա են կիրառել։
Խոհարարության համաշխարհային օլիմպիադան կարծես խոհարարաական և հրուշակագործական ոլորտի Օլիմպիական խաղերը լինեն։ Միջոցառումն անցկացվում է չորս տարին մեկ։ Օլիմպիադային ամբողջ աշխարհից մասնակցել է 59 ազգային թիմ։ Անհատական մրցումներին մասնակցել են ավելի քան 2000 հրուշակագործ վարպետներ և շեֆ–խոհարարներ։