Տղան մեծագույն արարք է կատարել:
Պրոֆեսիոնալ ռինգում դեբյուտային մենամարտում բրիտանացի Կուբա Մոչիկը նոկաուտի է ենթարկվել 3-րդ ռաունդում: Մարզիկին տեղափոխել են հիվանդանոց:
Նույն օրը Կուբայի զույգ քույրն էջ է ստեղծել Ֆեյսբուքում, որպեսզի հավաքի 20 հազար ֆունտ՝ եղբորն արտասահմանում բուժելու համար: 2 օր անց նրան նվիրաբերել են 4 հազար ֆունտ, բայց Մոչիկը մահացել է ուղեղի արնազեղումից:
Ավելի ուշ Ոստիկանությունը, որը զբաղվում էր մահվան հետաքննությամբ, հաղորդել է բռնցքամարտիկի հզոր արարքի մասին:
«Կուբան նվիրաբերել է իր սիրտը, որպեսզի օգնի ուրիշներին»,- բրիտանական քննչական կոմիտեի ներկայացուցչին է մեջբերում The Mirror-ը:
Դեկտեմբերի 4-ին Կուբա Մոչիկը կդառնար 23 տարեկան:
Մարզիկի ընտանիքին իր ցավակցություններն է հայտնել Մայք Թայսոնը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը