Միջին վիճակագրական մարդուն պահանջվում է օրական 8 ժամ քուն: Սակայն կան մարդի, որոնք քիչ են քնում: Համարվում է, որ Նապոլեոն Բոնապարտը, Ալեքսանդր Մակեդոնացին, Լեոնարդո դա Վինչին եւ շատ այլ հայտնի անձինք քիչ են քնել, ինչը չի ազդել նրանց առողջության եւ արդյունավետության վրա:
Ռուսաստանի կենսաբանական գիտությունների դոկտոր Վլադիմիր Դորոխովը պնդել է, որ որոշ մարդկանց մոտ իսկապես կա «կարճ քնի գեն»:
«Նապոլեոնը, Ալեքսանդր Մակեդոնացին, Չերչիլը, Մարգարեթ Թեթչերը քիչ են քնել: Թեթչերի մոտ հայտնի է, որ եղել է կարճ քնի գեն: Մեր ժամանակներում քիչ մարդիկ կան, որոնք նման գեն ունեն: Նման մարդիկ կարող են 4 ժամում լիարժեք քնել»,- ասել է մասնագետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ քնի բավարար տեւողության շնորհիվ օրգանիզմը կարողանում է շտկել տարբեր սխալներ: Իսկ քնի պակասի պատճառով սկսում են առողջական խնդիրներ:
«Կրճատելով քնի տեւողությունը՝ կարելի է մեծացնել աշխատանքի ժամանակը: Կան գիտական աշխատանքներ, որոնք ցույց են տալիս, որ նրանք, ովքեր քիչ են քնում տեւական ժամանակ, ապրում են 10-15 տարով ավելի քիչ: Դա տեղի է ունենում, երբ օրգանիզմում կուտակվում են «տարբեր սխալներ»: Քունն անհրաժեշտ է՝ ամեն գիշեր «վերանորոգելու» մեր օրգանիզմը»,- ասել է դոկտոր Դորոխովը: