«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը սիրում է 2 թիվը:
«Վեսթ Հեմի» հետ կիրակնօրյա խաղում «Յուրահատուկը» 2-րդ անգամ մրցաշրջանում հեռացվեց դաշտից Պոլ Պոգբայի՝ սիմուլյացիայի համար ցույց տրված դեղին քարտի պատճառով: Ինչպես նկատել է ESPN-ի լրագրող Ռիչարդ Մարտինը, ուղիղ այդքան Մոուրինիոն հաղթել է «Օլդ Թրաֆֆորդում»:
Ավելի վաղ այս մրցաշրջանում Մոուրինիոն հեռացվել էր «Բերնլիի» հետ խաղում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով:
ԱՊԼ-ի 13-րդ տուրի խաղը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վեսթ Հեմի» միջև ավարտվեց 1:1 հաշվով:
2016-17թթ. մրցաշրջանում սեփական հարկի տակ Մոուրինիոն հաղթել է ընդամենը 2 թիմի՝ «Լեսթերին (4:1) և «Սաութհեմփթոնին (2:0):
ԱՊԼ-ի աղյուսակում Մոուրինիոյի «Մանչեսթեր Յունայթեդը» 20 միավորով զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը