Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել իր ղեկավարած հիմնարկի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.01.2020 թվականը, այն է՝ Փաշինյանի օրոք:
Ստացված գրավոր պատասխանում (կցվում է) նշված է, որ 2018 թ. մայիսի 9-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ դատախազության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 1.276.561.050 ՀՀ դրամ (շուրջ 2 միլիոն 676 հազար դոլար):
Հայտնենք, որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի որոշմամբ սահմանվել է ՀՀ դատախազության աշխատողների առավելագույն թվաքանակը՝ 629 հաստիք, նախկին 673 հաստիքի փոխարեն (կրճատվել է 44-ով):
ՀՀ Գլխավոր դատախազության պարգևավճարների աստղաբաշխական այս թիվը որոշակիորեն մոտ է ՀՀ ֆինանսների նախարարության պարգևավճարների ահռելի թվին (1.223.510.236 դրամ (շուրջ 2 մլն. 562 հազ. դոլար): Ֆիննախի աշխատակիցների ընդհանուր թիվը նշված ժամանակահատվածում տատանվել է (նվազել է) 556 – 390-ի միջև: