2-ամյա երեխան փրկել է մոր կյանքը Facebook-ի միջոցով. երբեմն սոցիալական ցանցերը նաև մարդկային կյանք են փրկում. blognews.am
Advertisement 1000 x 90

2-ամյա երեխան փրկել է մոր կյանքը Facebook-ի միջոցով. երբեմն սոցիալական ցանցերը նաև մարդկային կյանք են փրկում. blognews.am

28-ամյա կինը ուշագնաց է եղել խոհանոցում: Սամանթան այդ ըթնթացքում տանը միայնակ չի եղել: Նրա 5-ամյա փոքրիկը տեսնելով մայրիկին այդպես, վերցրել է հեռախոսը և մտել Facebook:

Սոֆին գտել է տատիկի լուսանկարը, որպեսզի զանգի իրեն:

Իսկ տատիկը նրանցից հեռու է եղել 250 կմ: Առաջինը տատիկը հարցրել է, թե որտե՞ղ է մայրիկը:

Երեխան ասել է, որ մայրիկը լավ չի զգում իրեն, իսկ հետո ցույց է տվել մորը: Տատը անմիջապես զանգահարել է շտապօգնություն:

Սոֆիան և նրա 4-ամյա եղբայրը ՝ Իթանը, որոնք «հիստերիկորեն» արձագանքեցին մոր ուշագնացությանը, իրար հետ քաշեցին վերմակը և բարձը: Նրանք մոր կողքին նստեցին այնքան ժամանակ, մինչև որ հասավ շտապօգնությունը:

Սամանթային տեղափոխեցին հիվանդանոց, որտեղ բժիշկները պարզեցին, որ ստամոքսի վարակի հետևանքով է կինը ուշագնաց եղել:

Կինը առողջացել և վերադարձել է տուն: Սոֆին ոչ մի րոպե մոր կողքից չի հեռանում:

Սամանթան, լսել է, թե ինչպես է Սոֆիան սովորեցնում Իթանին նման իրավիճակներում վարվելակերպ սովորեցնում:

« Սոֆիան միշտ հոգատար է եղել. ներս է մտնում և գրկում է ինձ, հարցնում, թե ինչ կարող է բերել ինձ, հոգ է տանում իր եղբոր մասին: Ես ավելի շուտ կմտածեի, որ Իթանը կօգնի ինձ, քանի որ ես այդ ամենը նրան սովորցրել էի: Բայց հակառակը տեղի ունեցավ»:

blognews.am