Իսպանիայում 50 մարդու են բռնել «վրացական մաֆիայի» դեմ գործողության շրջանակներում
Advertisement 1000 x 90

Իսպանիայում 50 մարդու են բռնել «վրացական մաֆիայի» դեմ գործողության շրջանակներում

Իսպանիայի ազգային ոստիկանությունը շուրջ 50 մարդու է ձերբակալել «վրացական մաֆիայի» դեմ գործողության շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է La Razon թերթը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ խոսքը քրեական խմբավորման մասին է, որի անդամները կասկածվում են պիրենեյան ողջ թագավորությունում 100-ից ավելի բնակարաններ կողոպտելու մեջ: Գործողությունը, որի ընթացքում նաև կատարվում է 25 խուզարկություն, գլխավորապես տեղի է ունենում Մադրիդի ինքնավար հանրակցությունում և Բարսելոնում:

Սպասվում է, որ ձերբակալություններ կկատարվեն նաև Վրաստանում: Գործողության շրջանակներում տրվել է խմբավորման պարագլխի ձերբակալման կալանագիր, որը ներկայում կարող է թաքնվել Իտալիայում:

Ընթացիկ տարվա հունիսի վերջին Իսպանիայի ազգային ոստիկանությունը այսպես կոչված վրացական մաֆիայի 18 անդամների էր ձերբակալել թագավորության մայրաքաղաքում տասնյակ բնակարանների կողոպտման կասկածանքով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր