
Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի բաց նամակը ԱՄՆ նախագահ պ-ն Ուորեն Հարդինգին.
«Ձեզ, իբրև ամերիկյան ժողովրդի ներկայացուցչի, ես հայտնում եմ շնորհակալություն ինչպես իմ, այնպես էլ իմ ժողովրդի անունից բոլոր այն զոհողությունների համար, որ կատարեց Ամերիկան՝ Հայաստանի համար: Տասնյակ հազարավոր հայեր այսօր իրենց կյանքով պարտական են վերջին մի քանի տարիներին Ամերիկայից ստացված օգնությանը:
Այս բանը մենք երբեք չենք մոռանա: Ես գիտե՛մ, սը՛ր, որ Դուք մեզ հետ եք հոգով և սրտով: Ես գիտեմ, որ Ձեր ժողովուրդը մեզ բարիք է կամենում: Մենք կաշխատենք արժանի լինել Ձեր օգնությանն ու լավ վերաբերմունքին՝ անելով հնարավոր ամեն ինչ: Երեսուն հազար որբերը, որոնց ամերիկացիները ապաստան տվեցին՝ մեր երկու երկրների միջեւ բարեկամական ամուր կապերի մշտական գրավականը կլինեն»:
Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: