Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Բաբայանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:
Դանիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Հոբրո»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել է «Միդտյուլանին» և զիջել է 0:2 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու անդամ Էդգար Բաբայանը «Հոբրո»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց հանդիպման ավելացված ժամանակում:
«Հոբրո»-ն մրցաշարային աղյուսակում 12-րդն է: