
Երևանում հայ մասնագետները հաջողությամբ իրականացրել են սրտի աորտալ փականի փակ ներանոթային վիրահատություն: Բացառիկ այդ վիրահատությունն արդեն հաստատուն քայլերով իր տեղն է գտնում Հայաստանի առողջապահության ոլորտում:
«Հիվանդը 75-ամյա կին է, նա ուներ աորտալ փականի կրիտիկ նեղացում, ինչը մահացու է: Սովորաբար նման դեպքերում բաց վիրահատություն է կատարվում, սակայն կնոջ դեպքում՝ տարիքով պայմանավորված, դա ռիսկային էր, հետևաբար որոշում կայացվեց կատարել փակ վիրահատություն: Վիրահատությունն անցել է առանց բարդությունների: Հիվանդը գտնվում է առողջացման փուլում»,-փոխանցեցին բժշկական կենտրոնից:
Նույն վիրահատությամբ մեկ էլ այլ հիվանդի կյանք էլ փրկել են երևանյան մեկ ուրիշ բժշկական կենտրոնում: