
Հայաստանի տարածքում փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-23-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, Երևանում փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 25-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում թաց ձյուն, ցածրադիր գոտում՝ անձրև: