Չինացի կինը կորոնավիրուսից պաշտպանվելու համար պոլիէթիլենային վրան է պատրաստել իր և դստեր համար
Advertisement 1000 x 90

Չինացի կինը կորոնավիրուսից պաշտպանվելու համար պոլիէթիլենային վրան է պատրաստել իր և դստեր համար

Չինաստանի Հուբեյ նահանգից մի կին բամբուկե ձողերից և պոլիէթիլենից վրան է պատրաստել, որպեսզի կարողանա փողոց դուրս գալ իր դստեր հետ:

Չինաստանի որոշ խոշոր քաղաքներում բնակիչներին դեռ արգելվում է շաբաթական 2 անգամից ավելի հաճախ փողոց դուրս գալ: Դուրս գալ կարող են միայն հատուկ թույլտվություններով, և այդ ժամանակը քաղաքացիները ծախսում են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների գնման վրա: Սակայն առանց մաքուր օդի դժվար է, ուստի կինը, ինչպես պատմում է People Daily-ին, ելք է մտածել: Նա բամբուկե ձողերով և պոլիէթիլենով վրանի նման մի բան է պատրաստել, որի ներսում նրա յոթ տարեկան դուստրը կարող է դասերով զբաղվել: Այս նահանգում դպրոցները դեռ փակ են, և երեխաներն առցանց ուսուցումը տանն են անցնում, սակայն ինտերնետ կապը փակ տարածքում այդքան էլ լավ չէ:

Վրանի ներսում մայրն ու դուստրը միասին են, երկուսն էլ պաշտպանիչ բժշկական դիմակներ են կրում: Չինաստանի իշխանությունները շարունակում են պայքարը COVID-19 կորոնավիրուսի դեմ, որի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, գերազանցել է 2270-ը:

Ավելի քան 14.800 մարդ ապաքինվել է, բայց, ինչպես պարզվել է, հավանականություն կա, որ առողջացածները կարող են կրկին վարակվել:

news.am