Սեղանին հայկական պանիր է ու շոկոլադ. Մալիշևան այցելել է հիվանդանոց տեղափոխված Դիբրովին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սեղանին հայկական պանիր է ու շոկոլադ. Մալիշևան այցելել է հիվանդանոց տեղափոխված Դիբրովին

Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Жить здорово» ծրագրի հաղորդավար Ելենա Մալիշևան այցելել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում գտնվող հաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովին, որը հոսպիտալացվել է փետրվարի 17-ին։

Դիբրովն ուշագնաց է եղել Մոսկվայի «Հոկտեմբեր» կինոթատրոնում, որտեղ ֆիլմի պրեմիերա պիտի լիներ: Բժիշկներն ախտորոշել են, որ պատճառը միկրոինսուլտն է եղել։

Մալիշևան գործընկերոջ հետ շփվել է հիվանդանոցում և նրա հետ լուսանկար հրապարակել Instagram-ում։

«Լավ տեսք ունի։ Սեղանին ռոստովյան թթու է, հայկական պանիր ու շոկոլադե կոնֆետներ։ Ձեռքին էլ բանջո է։ Նվագում ու երգում է հենց հիվանդանոցում։ Միայն թե հատուկ ականջակալներով։ Այդ պատճառով միայն ինքն է իրեն լսում», – գրել է Մալիշևան։

https://www.instagram.com/p/B81OsnmAFj-/?utm_source=ig_embed