Իրանում բնակվող հայաստանցիներին հորդորում են դիմել դեսպանատուն
Advertisement 1000 x 90

Իրանում բնակվող հայաստանցիներին հորդորում են դիմել դեսպանատուն

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, հաշվի առնելով Իրանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը և վարակի հնարավոր տարածման վտանգը, հորդորում է ԻԻՀ տարածքում գտնվող հայաստանցիներին կապ հաստատել ՀՀ դեսպանության հետ և տեղեկություն հայտնել գտնվելու վայրի վերաբերյալ:

«Քաղաքացիները կարող են նաև նամակ ուղարկել ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին և էլեկտրոնային փոստին»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

ՀՀ դեսպանության հեռախոսահամարներ՝ +98(21)66704833 // +98(21)66760509, բջջային հեռախոսահամար՝ +989121051639:



Նման նյութեր