Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է
Advertisement 1000 x 90

Հայ–իրանական սահմանը կփակվի. պատճառը կորոնավիրուսի ներթափանցման վտանգն է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը facebook-ի իր էջում գրել է, որ կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

«Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությունն արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին»,–գրել է նա։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունն ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

«Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարներն ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից»,–գրել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա ,քանի որ նման գործողությունները վնասակար են։



Նման նյութեր