Սրտի կաթված. Ինչպե՞ս հասկանալ դրա մասին եւ ի՞նչ անել
Advertisement 1000 x 90

Սրտի կաթված. Ինչպե՞ս հասկանալ դրա մասին եւ ի՞նչ անել

Սրտի կաթված կարող է լինել ցանկացած տարիքում, եւ ապրելու ու բուժվելու շանսերը մարդու մոտ հաճախ պայմանավորված են առաջին օգնություն ցուցաբերելու գրագիտությամբ:

Ի՞նչ ախտանիշներով կարելի է հասկանալ սրտի կաթվածի մասին

Հաճախ սրտի կաթված ունեցող մարդկանց շրջանում արագացված է անոթազարկը, դրա վիճակը հաճախ մոտ է ուշագնացության վիճակին: Մարդու մոտ կարող է նկատվել ուժգին, ճնշող, այրող ցավ սրտի շրջանում: Կարող է նաեւ նկատվել բարձր քրտնարտադրություն:

Սրտի կաթվածի ընդհանուր ախտանիշներից են.

  • Հեւոցը;
  • Սրտխառնոցն ու փսխումը;
  • Սառը քրտինքը;
  • Մարմնի վերին մասում, այդ թվում՝ ձեռքերի, պարանոցի, մեջքի, ծնոտների կամ որովայնի շրջանում դիսկոմֆորտը;
  • Գլխապտույտ կամ ուշագնացություն:

Ի՞նչ անել սրտի կաթվածի դեպքում

Եթե դուք կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ սրտի կաթված է, չի կարելի կորցնել ոչ մի վայրկյան. անմիջապես կանչեք շտապ օգնություն: Բացատրեք օպերատորին, որ իրավիճակը լուրջ է: Հարցրեք՝ ինչ անել նախքան բժիշկները կժամանեն:

Կա կարծիք, որ հիվանդին, որի մոտ կասկածվում է սրտի կաթված, նախքան շտապ օգնության ժամանելը, խորհուրդ է տրվում հազալ. դա կնպաստի արյան շրջանառության լավացմանը:

Փորձեք տեղավորել հիվանդին ավելի հարմար դիրքում. նա կարող է նստել կամ պառկել, սակայն ցանկալի է, որ նրա գլուխը լինի փոքր-ինչ վեր բարձրացված: Թուլացրեք հագուստը, որպեսզի նա կարողանա հեշտությամբ շնչել:

Ցանկալի է դեղորայք չտալ հիվանդին. միայն բժիշկները կկարողանան ճիշտ կողմնորոշվել եւ տալ ճիշտ դեղամիջոցներ, հակառակ դեպքում սխալ դեղորայքով դուք կարող եք վնասել հիվանդին:

Ցանկալի է չտալ հիվանդին սնունդ կամ կոֆեին պարունակող ըմպելիք: Ծխել, վեր կենալ եւ քայլել եւս չի թույլատրվում: Եթե անգամ հիվանդի վիճակը լավացել է, պետք է, այնուամենայնիվ, սպասել շտապ օգնությանը:

news.am