Վախենում եմ բեռ դառնալ երեխաներիս համար. Ռոբերտ Հակոբյան. «Ժողովուրդ»
Advertisement 1000 x 90

Վախենում եմ բեռ դառնալ երեխաներիս համար. Ռոբերտ Հակոբյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Հայաստանի վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է: «Գարեգին Նժդեհ», «Մերսրտի տնակը» գեղարվեստական ֆիլմերից, «Կյանքի գինը», «Հանուն սիրո», «Երեք կյանք» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասանը ներկայացել է հետաքրքիր ռակուրսից: Նա պատմել է, թե ինչպես է ընտրելիր մասնագիտությունը, ինչի համար է ափսոսում, ինչից է վախենում: Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի արտիստը խոստովանել է՝ կյանքն իրեն բազմաթիվ անգամներ ապացուցել է, որպետք է վստահել միայն սեփական ուժերին եւ հիմնվել դրանց վրա: Պարոն Հակոբյանն անդրադարձել է այսօրվա հայաստանյան իրականությանն ունշել, որիրեն ամենաշատը հոգնեցնում է անորոշությունը:

-Կյանքը հրաշալի է, հատկապես երբ…

-Բոլորն առողջ են:

-Չեք սիրում, երբ Ձեզ ստիպում են…

-Անել այն, ինչ ես չեմ ուզում անել: Աշխատանքային պրոցեսում եւսլինում են նման պահեր, կոմպրոմիսներից խուսափել հնարավոր չէ:

-Ըստ Ձեզ՝ կա՞ն անփոխարինելի կամ անկրկնելի մարդիկ:

-Երեւի թե այո:

-Ինչպե՞ս են դասավորվել Ձեր եւ քաղաքականության միջեւ հարաբերությունները: Դրանով հետաքրքրված եք, ինչպես ամեն քաղաքացի՞, թե՞ մի փոքր ավել կամ պակաս:

-Ոչ մի կերպ, մերմեջորեւէ հարաբերություն չկա: Քաղաքականությամբ առանձնապես հետաքրքրված չեմ:

-Անմարդաբնակ կղզի մեկնելուց առաջ ի՞նչ երեքիր Ձեզ հետկվերցնեիք:

-Պարան եւ աթոռ, ծառ էլ երեւի այնտեղ կլիներ, որ կախաղան բարձրանայի…Ինչի՞ս է պետք միայնակ կյանքը:

-Ավելի շատ սիրում եք նվիրե՞լ, թե՞ երբ Ձեզ են նվիրում: Տվո՞ղ, թե՞ առնող տեսակ եք:

-Նվիրել եմ սիրում:

-Ձեզ հաջողակ մարդ համարու՞մ եք:

-Բավականին:

-Վերջին գիրքը, որ կարդացել եք:

-Գործի բերումով սովորաբար պիեսներ եմ կարդում, բայց վերջինի անունը չեմհիշում:

-Սովորություն, որից դժվարությամբ կհրաժարվեք:

-Եթե ես կարողացա ծխելը թողնել, չեմ պատկերացնում՝ էլ ինչպետք է լինի, որից չկարողանամ հրաժարվել:

-Կենցաղը Ձեր կյանքում ի՞նչտեղ եւ նշանակություն ունի: Բծախնդի՞ր եք կենցաղում:

-Բոլորովին:

-Եթե ոչ Ձեր մասնագիտությամբ, վաղը ինչո՞վ կարող էիք զբաղվել, ի՞նչհմտությունների եք տիրապետում:

-Կարող եմ շինարարության մեջ աշխատել, փռում հաց թխել…Շատ բաներ կարող եմ անել:

-Հումորը լավն է, եթե…

-Ինտելեկտուալ է: Տանել չեմ կարողանում գռեհկությունը:

-Տղամարդը տղամարդ չէ, եթե…

-Ձեռք է բարձրացնում կնոջ վրա:

-Կյանքը Ձեզ բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ…

-Պետք է սեփական ուժերին վստահես, հիմնվես ինքդ քո վրա:

-Ափսոսում եք, որ…

-Ոչ մի բանի համար չեմ ափսոսում:

-Կարողացե՞լ եք ռացիոնալ օգտագործել Ձեր բաժին ժամանակը, գո՞հ եք ինքներդ Ձեզնից:

-Այո, իհարկե, եթե սխալ օգտագործած լինեի,կնշանակեր՝ սխալ եմ ապրել:

-Վախենում եք, որ…

-Բեռ կդառնամ երեխաներիս համար: Չէի ուզենա՝ նման բան լիներ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



Նման նյութեր