Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իհարկե, ճիշտ է ցանկացած վիրուսից պաշտպանվել, պրոֆիլակտիկ քայլեր իրականացնել, փակել սահմանը, փակել բերանները, քիթ-կոկորդ եւ դուռ-լուսամուտ, փակել սրտերը եւ հոգիները, ․․․, ։ Բայց եւ զգացողություն ունեմ, որ մեզ կամաց-կամաց մեկուսացնում են, ինքնակա՞մ ենք մեկուսանում, չեք զգո՞ւմ, որ դառնում ենք բոլոր կողմերից փակ սահմաններով պետություն, շատ փակ պետություն,փակուղում հայտնված պետություն, իսկ փակուղիներում վթարները շատանում են, իսկ փակ տարածություններում կարող են ի հայտ գալ նոր վիրուսներ, մինչ այժմ մարդկությանը անհայտ գազաններ ու էակներ․․. Փակ տարածություններում օդը հեղձուցիչ է դառնում․․․
Չի մխիթարում անգամ այն, որ ամբողջ աշխարհն է դառնում փակ, այդ նույն վիրուսի պատճառով փակվում է Եվրոպան, Ասիան, տասնյակ եւ ավելի պետություններ չեղարկում են հանդիպումներ սպորտային մրցումներ․․․ Ինձ է թվո՞ւմ, թե Միացյալ Նահանգները իրոք, շատ հանգիստ են եւ ներողամիտ այս վիրուսի հանդեպ․․․»:
Իհարկե, ճիշտ է ցանկացած վիրուսից պաշտպանվել, պրոֆիլակտիկ քայլեր իրականացնել, փակել սահմանը, փակել բերանները,…
Gepostet von Մարգարիտ Եսայան am Sonntag, 23. Februar 2020