Երևանում գործող հիսունից ավելի թանգարաններն ու պատկերասրահները մեր պատմության մի մասն են կազմում, որոնց մասին քչերը գիտեն Երևանում: Ուրբանիստան ներկայացնում է Երևանի ամենաթաքնված թանգարաններից ընդամենը մի քանիսը:
Լուսիկ Ագուլեցու (Սամվելյանների) տուն-թանգարան. Հասցեն՝ Մուրացանի փողոց, տուն 79 https://www.facebook.com/LousickAgouletsi/
Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։
Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն,դրամների հավաքածո,ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։
Թանգարանի այցելությունը հնարավոր է նախօրոք պայմանավորվածության դեպքում՝ զանգահարելով 055764424։
Մուտքի վճարը. մեծերին՝ 1000դր, փոքրերին՝ 500դր:
ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, նկարիչ` Գրիգոր Խանջյանի եվ Հայաստանի վաստակավոր նկարիչ՝ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ:
Ցուցադրությունը պայմանականորեն բաղկացած է երեք բաժիններից՝ հնագույն մշակույթի, քանդակի, կիրառական արվեստի:
Մուտքը՝ 500 դրամ, աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 300 դրամ: