Նարեկ Սամսոնյանը գրում է.
«Ով է իրականում հեղինակել «Այո»-ի տաղանդաշատ երգը. ՇՈԿ, ԱՆՆԱԽԱԴԵՊ, ՀՐԱՏԱՊ
Շուտով իշխանական պատգամավորները և մանր կալիբրի տասովչիկները ստատուսներ կգրեն այն մասին, որ «Այո»-ի երգը գրվել է Նարեկ Մալյանի նախկին աշխատանքային կապերն օգտագործելու արդյունքում և բացառապես իշխանություններին սաբոտաժի ենթարկելու համար: Իսկ վաղվա Հայակական Ժամանակ օրաթերթի խմբագրականում կկարդաք, որ տվյալ երգն ուղղակիորեն կապված է հիբրիդային հեղաշրջման հետ և որ դրա հետ ուղղակի առնչություն ունի ինչ-որ բարձրաստիճան սպա: Հետո ըստ ժանրի կանոնների Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա Նատաշկային և երգի որակի ու հոկտեմբերի 27-ի միջև պատճառահետևանքային կապեր կներկայացնի հանրությանը: Իսկ դրանից առաջ Մալյանին և մյուսներին նորից բերման կենթարկեն` լազերային սկավառակների ապօրինի շրջանառության կասկածանքով:
Հ.Գ. Գրառումն արվել է իշխանությանը սպասարկող մանր ու միջին տասովչիկների «հիասթափական և քննադատական» գրառումներից ոգեշնչված: Ուշադրություն դարձրեք, որ բոլոր իշխանական տասովչիկները երգը քննադատելուց հմտորեն խուսանավում են այն փաստից, որ այն դրվատանքով հայտնվել է իրենց առաջնորդի պաշտոնական էջում»: