Մի արհամարհեք վիտամին B12-ի անբավարարության նախանշանները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մի արհամարհեք վիտամին B12-ի անբավարարության նախանշանները

Lifer.com.ua կայքը գրում է, որ վիտամին B12-ի անբավարար քանակը բավական տարածված խնդիր է։ Այս վիտամինը էրիթրոցիտների արտադրման գլխավոր դերակատարն է. վերջիններս օրգանիզմում «տարածում են» թթվածինը, իսկ մենք առանց թթվածնի չենք կարող ապրել։

Ինչի համար է անհրաժեշտ վիտամին B12-ը

Վիտամին B12-ն օրգանիզմում մի շարք գործառույթներ է կատարում։ Մասնավորապես.

մակերիկամի հորմոնի արտադրություն

նորմալ արյան շրջանառություն

էրիթրոցիտների ձևավորում

նյարդային համակարգի նորմալ աշխատանք

լավ նյութափոխանակություն

երկաթի յուրացում

ճարպերի և ածխաջրերի փոխանակություն

նյարդերի աճ և ձևավորում

կանացի վերարտադրողական առողջություն։

Ռիսկի խմբեր

Վիտամին B12-ի անբավարար քանակը սպառնում է բնակչության հետևյալ հատվածներին՝ 60-ից մեծ անձանց, ում դեպքում ստամոքսահյութի արտադրությունը նվազ է. աուտոիմուն հիվանդություններ ունեցող անձանց, անձանց, ովքեր կենդանական ծագման մթերք չեն օգտագործում, դիաբետիկներին, ովքեր մետաֆորմին են օգտագործում, որը խոչընդոտում է B12-ի յուրացմանը։

Վիտամին B12-ի անբավարար քանակի նշաններ

Եթե քունն անընդհատ տանում է, հնարավոր է՝ արյան մեջ թթվածնի պակաս կա։

Եթե վերջույթներում թմրածություն, փայտացում եք զգում, զգուշացեք։ Սա վիտամին B12-ի անբավարարության պատճառով նյարդերի վնասման տիպիկ նշաններից է։

Հիշողության կորուստը վիտամին B12-ի անբավարարության՝ հաճախակի հանդիպող նշան է, հատկապես՝ երիտասարդ տարիքում, երբ այն չի կարող առաջանալ տարիքի պատճառով։

Թուլությունն ու գլխապտույտը ևս արյան մեջ թթվածնի պակասի նշաններ են։

Մաշկի դեղնությունը կարող է ևս վիտամին B12-ի անբավարարության նշան լինել։ Այս դեպքում օրգանիզմն ի վիճակի չէ ամուր պատերով բջիջներ արտադրել։

Եթե սնունդն անհամ է թվում, դա կարող է համային զգացումների կորստի արդյունք լինել, որն առաջանում է վիտամին B12-ի ցածր մակարդակի պատճառով։

Եթե անսովոր անհանգիստ կամ վատ տրամադրություն ունեք, դա կարող է կապված լինել վիտամին B12-ի անբավարար քանակին։ Այն մասնակցում է «երջանկության հորմոններ» սերոտոնինի և դոֆամինի արտադրությանը։

Եթե տեսադաշտում անսովոր շողքեր եք նկատում, ստուգվեք. սա ևս կարող է վիտամին B12-ի անբավարար քանակի հետևանք լինել։

Վիտամին B12 պարունակող սնունդ

02

ծովամթերք՝ սարդինա, սաղմոն, թյունոս, ծովախեցգետին

միս՝ տավարի միս, խոզի միս, գառի, հնդկահավի միս

կաթնամթերք՝ կովի կաթ, կաթնաշոռ, յոգուրտ

ձու՝ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները պարունակվում են դեղնուցի մեջ։

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը