«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Ա Սերիայի 25-րդ տուրում «Լեչչեի» նկատմամբ տարած հաղթանակը (4:0):
Պորտուգալացի մասնագետն առանձնացրել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղը, որը վերջերս է վերականգնվել վնասվածքից հետո: «Լեչչեի» հետ խաղում Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել: