Սևազգեստ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մասնակցել են Քոբի Բրայանթի և նրա դստեր հիշատակին նվիրված արարողությանը. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սևազգեստ Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը մասնակցել են Քոբի Բրայանթի և նրա դստեր հիշատակին նվիրված արարողությանը. tert.am

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի շնորհիվ հայտնի դարձած Քարդաշյան-Ջեներ ընտանիքը՝ ի դեմս Քիմ Քարդաշյանի, նրա ամուսնու՝ ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթի, ինչպես նաև մոր՝ Քրիս Ջեների և Քլոյե Քարդաշանի, մասնակցել է լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթի և նրա 13-ամյա դստեր հրաժեշտի արարողությունը. հայրն ու դուստրը զոհվել էին հունվարի 24-ին՝ ուղղաթիռի կործանման հետևանքով, գրում է Daily Mail-ը:

«Սիրտս անասելի ցավով է լցված: Ոչ ոք չպետք է անցնի նման ցավալի փորձության միջով: Այս դեպքը խորապես ազդել է յուրաքանչյուրիս վրա և չեմ կարող պատկերացնել, թե ինչ է զգում Վանեսան իր ամուսնուն և երեխային կորցնելու կապակցությամբ: Այդ մասին մտածելիս անգամ ցանկանում եմ արտասվել»,- ավելի վաղ գրել էր 39-ամյա իրապատում շոուի աստղը՝ իր սերն ու ցավակցությունը հայտնելով Քոբիի կնոջը՝ Վանեսա Բրայանթին և նրանց երեք դուստրերին:

Ամբողջությամբ՝ tert.am