Կահիրեում փետրվարի 25-ին 91 տարեկանում մահացել Է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը: Այդ մասին հայտնել Է պետական հեռուստատեսությունը:
Վերջին մեկ ամսում նա երկրի մայրաքաղաքի կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում Էր ստամոքսա-աղիքային տրակտի վիրահատությունից հետո. մի քանի օր առաջ նրա ավագ որդին՝ Ալյա Մուբարաքը, գրառում Էր արել սոցիալական ցանցում՝ խնդրելով աղոթել իր հոր առողջության համար:
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը ղեկավարել Էր 1981-2011 թվականներին: Զանգվածային հակակառավարական ելույթների պայմաններում 2011 թվականի փետրվարի 3-ին նա հրաժարական Է տվել: Մոբարաքի նկատմամբ հարուցվել Է մի քանի քրեական գործ, այդ թվում՝ կոռուպցիայի եւ ցուցարարներին սպանելու մեղադրանքներով, բայց դրանք բոլորը ի վերջո տապալվեցին, նախկին նախագահն արդարացվեց:
Նրա նկատմամբ կայացված միակ դատավճիռը վերաբերել Է «Ալ-Ահրամ» հրատարակչական տան նվերներին: Սակայն պետության նախկին ղեկավարի վերաբերմամբ հաշվի Է առնվել բանտարկության այն ժամկետը, որը նա անցկացրել Է հետաքննության ժամանակ:
Վերջին տարիներին Մուբարաքն ապրում Էր ընտանիքի հետ մեկուսի՝ ձեռնպահ մնալով մամուլի հետ բոլոր շփումներից: