«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Դիմա Բիլանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ելույթ ունենալ
Advertisement 1000 x 90

«Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից». Դիմա Բիլանն առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ելույթ ունենալ

Կիրովում Դիմա Բիլանի հերթական համերգը տեղափոխվել է երգչի առողջական վիճակի պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է Instagram-ում՝ հետեւորդներին խնդրելով մտնել իր դրության մեջ։

«Այնպես է ստացվել, որ Գերմանիայում շրջագայության ամբողջ շաբաթվա ընթացքում ես, հաղթահարելով ցավը, բեմ եմ դուրս եկել։ Ես չէի ցանկանում հուսախաբ անել ձեզ ու իմ թիմին։ Իսկ երեկ, տուն վերդառնալով ընդամենը տաս ժամով եւ առավոտյան համերգների մեկնելով Իժնեւսկ եւ Կիրով, հասկացա, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, եւ ես այլեւս չեմ կարող չդիմել իմ բժշկին»,- գրել է Բիլանը։

Արտիստը բացատրել է, որ առանց որեւէ հանգստյան օրի ելույթների խիտ գրաֆիկ ունի։ Նա կարիք ունի գոնե մեկ օր իրեն նվիրել, որպեսզի ինքնազգացողությունը չվատանա։ Այդ պատճառով նա որոշում է կայացրել զոհաբարել համերգներից մեկը՝ այն տեղափոխելով մեկ ամսով։ Նա Կիրովի բոլոր բնակիչներին հաջորդ հանդիպմանը հաճելի նվեր է խոստացել։

news.am