Ճապոնիայում և Կորեայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետ. դեսպանությունը Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել է խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ այցելելուց:
Ներկայացնում ենք Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հայտարարությունը.
«Ճապոնիայում և Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվածների թվի կտրուկ աճով պայմանավորված՝ ներկայումս Ճապոնիայում և Կորեայում գտնվող և այցով ժամանող ՀՀ քաղաքացիներին կոչ ենք անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ՝ փոխանցելով կոնտակտային տվյալները։
Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք նաև խուսափել վիրուսի բացահայտման մեծաքանակ դեպքեր գրանցած շրջաններ (Ճապոնիայում՝ Հոկկայդո, Կանագավա, Տոկիո, Չիբա, Իշիկավա, Վակայամա և Օկինավա նահանգներ, Կորեայի Հանրապետությունում՝ Սեուլ, Դեգու, Կվանգջու քաղաքներ, ինչպես նաև Գյոնսան նահանգ) այցելելուց:
Դեսպանությունը խորհուրդ է տալիս հետևել ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև Ճապոնիայի և Կորեայի համապատասխան իշխանությունների ցուցումներին։
Տեղեկացնում ենք, որ գործում է Ճապոնիայի Զբոսաշրջային Ազգային կազմակերպության թեժ գիծը՝ 050-3816-2787 հեռախոսահամարով և Կորեայի Զբոսաշրջային կազմակերպության թեժ գիծը՝ 1330 հեռախոսահամարով»:
Դեսպանության կոնտակտային տվյալներն են՝
#230 Residence Viscountess, 1-11-36 Akasaka,
Minato-ku, Tokyo 107-0052, Japan
Հեռ. 03-6277-7453
E-mail: [email protected]