Վլադիմիր Պուտինը խոստովանել է. առաջարկվել է նմանակ
Advertisement 1000 x 90

Վլադիմիր Պուտինը խոստովանել է. առաջարկվել է նմանակ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ անվտանգության նկատառումներով իրեն առաջարկել են օգտվել նմանակի ծառայություններից: Դա եղել է 2000-ականների սկզբին, և որից նա հրաժարվել է: Այս մասին Պուտինն ասել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» նախագծի համար ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Ահաբեկչության դեմ պայքարի ամենադժվար ժամանակներն էին: Առաջացավ նման գաղափար, որպեսզի նմանակը փոխարինի միջոցառումների ժամանակ, բայց հրաժարվել եմ»,- նշել է նա: