ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գրքի՝ ինձ համար ամենաազդու այս հատվածը՝ վերաբերյալ 1992 թ․ ամռան օրհասական օրերի, ցանկացած արժանապատիվ տղամարդու, ցանկացած արժանապատիվ առաջնորդի համար սեփական պարտքի գիտակցման հավատո հանգանակ կարող է լինել․
«Անշուշտ, ես կասկածներ էլ ունեի։ Նման պայմաններում հաջողության հանդեպ բացարձակ հավատ չէր կարող լինել։ Մյուս կողմից ես տեսնում էի, որ մարդիկ հավատով նայում են ինձ։ Ես հայտնվել էի մի վիճակում, որտեղ այլևս ընտրություն չկա, հատկապես երբ հասկանում ես, որ եթե ոչ դու, ապա ուրիշ ոչ ոք դա չի անի։ Հարցը շատ հստակ էր դրված՝ դու կա՛մ բառիս բուն իմաստով կորցնում ես հայրենիքդ, կա՛մ պահում ես այն։ Իմ ներգրավվածությունը Ղարաբաղի պայքարում այնքան ուժեղ էր, որ այդ ժամանակ գրեթե կորցրել էի սեփական ճակատագրի և երկրի ճակատագրի միջև սահմանի զգացումը։ Ես մեկն էի նրանցից, որ ոգեշնչել էի ժողովրդին՝ պայքարելու ազատության համար, և այդ պայքարում հաղթանակը դարձել էր իմ կյանքի հիմնաքարային գործը։ Կարո՞ղ էի ես այս պայմաններում հրաժարվել որոշում կայացնելուց։ Միգուցե այո։ Բայց այդ դեպքում ես ստիպված կլինեի հավաքել ճամպրուկներս, հեռանալ և կյանքս շարունակել մեկ այլ տեղ, օրինակ՝ Մոսկվայում։ Վստահ եմ, որ զբաղմունք կգտնեի։ Կարող էի, ասենք, հաջողակ բիզնեսմեն դառնալ կամ մի ուրիշ բան․ կարևոր չէ։ Բայց այդ դեպքում ես ստիպված կլինեի ամբողջ կյանքում թաքնվել այն մարդկանց հայացքից, որոնք հավատացին մեզ և որոնց մենք պայքարի հանեցինք»։
Լուսանկարը՝ 1992 թ․ օգոստոսին ԼՂՀ ԳԽ և նախարարների խորհրդի համատեղ նիստից, որտեղ Ռ․ Քոչարյանի գլխավորությամբ ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտեն։
Էդգար Էլբակյանի էջից: