Ինչպես տեղեկացնում է Marca պարբերականը, «Վալենսիայի» երկրպագուի մոտ, որը ներկա է գտնվել Միլանում կայացած Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի խաղին «չղջիկների» և «Ատալանտայի» միջև, ախտորոշվել է կորոնավիրուս:
Աղբյուրի փոխանցմամբ՝ 44-ամյա երկրպագուն նախնական բուժզննում է անցել, որի արդյունքները դրական են եղել: Այժմ նա պետք է մեկնի Մադրիդ՝ վերջնական հետազոտության համար:
Հաղորդվում է, որ սա Վալենսիայում գրանցված երկրորդ դեպքն է, իսկ ամբողջ Իսպանիայում՝ 14-րդ: