
Մեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով։
«Չափորոշիչների մշակման համար բավական մեծ գումար է ծախսվել, բայց թե ինչ չափորոշիչ է դուրս գալու, տեղեկություն չունեմ, բայց ունեմ շատ մտահոգություններ, քանի որ նախարարության կողմից շատ փակ է իրականացվել դրանց մշակումը»,-ասել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը: